Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

2.6 միլիարդ՝ գործարքի դիմաց

2.6 միլիարդ՝ գործարքի դիմաց
18.05.2023 | 23:14

Օրերս Նիկոլը կրկին հիշել էր դեռ ընտրություններից առաջ ԵՄ-ի խոստացած առեղծվածային 2.6 մլրդ եվրոյի մասին, հույս հայտնելով, որ այն վերջապես կտրամադրվի։

Դեռ մեկուկես տարի առաջ տարբեր գրառումներում, հարցազրույցներում բազմիցս ասել եմ, որ 2.6 միլիարդը հատկացում է գործարքի դիմաց, իսկ գործարքի վերջնարդյունքը ՀՀ-ում ԵՄ «միամիտ» դեսպան Անդրեա Վիլտորինի պայուսակին պատկերված քարտեզն է։ Ու պատահական չէ, որ թեման շրջանառության մեջ դրվեց բրյուսելյան հանդիպումից ու հայտարարություններից հետո։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3294

Մեկնաբանություններ